ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ

Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ
03.02.2025 | 07:30

Վերջապես ինչու՞ կեղծիքով լի այսքան ակնհայտ թշնամական վտանգին Հայաստանի կողմից դիմակայություն չի ցուցաբերվում։

Բանն այն է, որ Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ։ Փաշիզմը սոցիալ-քաղաքական կործանարար համակարգ է, որը զուրկ է գաղափարախոսական հենքից, կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ լիբերալիզմի, ո՛չ առավել ևս նացիոնալիզմի հետ։

Միավորող գաղափարը հարատև, ամեն գնով երաշխավորված իշխանությունն է, որը հնարավորություն է տալիս կուտակել հարստություն և վայելել։

Եվ հանուն դրա վաճառել հայրենիք, հայերին, մեր ապագան։

Արժեքաբանական առումով փաշիզմը մերժում է քրիստոնեական բարոյականությունը և փոխարենը մարդկանց մեջ քարոզում, արմատավորում մահացու մեղքեր՝ ծուլություն, նախանձ, բարկություն, ագահություն, որկրամոլություն, բղջախոհություն:

Կյանքի իմաստը դիտարկվում է այսրոպեական հաճույքի տեսանկյունից, որին ստորադասվում են բոլոր առաքինություններն ու բարի գործերը։

ՀայաՔվե

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ